Հայաստանում վերջին 3 տարիներին անտառային հրդեհներն ավելացել են
Հայաստանում, նախորդ տասը տարվա հաշվարկով, վերջին 3 տարիներին անտառային հրդեհներն ավելացել են։ Նման դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Բանախոսի կարծիքով՝ խնդրի թույլ տեղը բնակչությանը իրազեկելու հետ կապված խնդիրներն են.
–Անցյալ տարի 200 պաստառ է դրվել հանրապետությունում, 1200 պլակատներ ուղարկվել են դպրոցներին, համայնքներին: Իհարկե, կատարած աշխատանքները լիարժեք չի կարելի համարել: Նշում ենք, որ խոտհարքներն այրել արգելվում է, բայց միաժամանակ չի նշվում, թե ինչպես են պատժվում:
Ռուբեն Պետրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանի անտառային ծածկույթը անցյալ տարվա տվյալներով 332.333 հա է, իսկ 1993թ. տվյալներով այն կազմել է 334.100 հա: Հայաստանում անտառային տարածքը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 11%–ը:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ անտառների հրդեհների կանխարգելումը գնալով ավելի արդիական է դառնում.
–Ամեն տարի մեր նախարարության նախաձեռնությամբ ուսումնավարժանքներ են կատարվում Հայաստանի անտառաշատ վայրերում: Տարեսկզբին նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ձևավորվել, 10-ից ավելի շահագրգիռ գերատեսչություններ համատեղ ծրագիր են մշակել անտառային հրդեհների կառավարման ուղղությամբ:

7or.am