Հարցում. «Մարդիկ երկրի վիճակից ավելի դժգոհ են, քան իրենց ընտանեկան դրությունից»
«Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հետազոտություն է անցկացրել՝ փորձելով ճշտել, թե ինչպես են Հայաստանի բնակիչները գնահատում իրենց կյանքի որակը: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտնել է վերլուծաբան Սամվել Մանուկյանը։
Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ Մանուկյանն ասել է, որ 2011թ. Հայաստանում իրենց կյանքի որակից դժգոհողների թիվը, ըստ անցկացրած հարցումների, կազմել է հարցվողների 47,6%–ը: Բացի այդ, բանախոսն ավելացրել է.
–Կյանքի որակի գնահատականը մակրոմակարդակում կազմում է 37,5%, իսկ միկրոմակարդակում՝ 57,6%: Դա նշանակում է, որ մարդիկ երկրի վիճակից ավելի դժգոհ են, քան իրենց ընտանեկան դրությունից:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2000 մարդ ամբողջ ՀՀ տարածքից: Հարցվածների 10,3%-ն լավ է ապրում և գոհ է իր վիճակից: 3,3%-ը լավ է ապրում, սակայն, ընդհանուր առմամբ, դժգոհ է: 49%-ը վատ է ապրում, սակայն համակերպվել է իր վիճակի հետ, իսկ 37,4%-ը վատ է ապրում և դժգոհ է իր վիճակից։

7or.am