Այսօր հրավիրված մամլո ասուլիսին իրանագետ, ռազմական փորձագետ Նվեր Դավթյանն անդրադարձել է ռուս–իրանական հարաբերություններին, մասնավորապես ռուսական «C-300 համակարգեր»–ը Իրանին վաճառելու վերաբերյալ գործարքի չկայացման մասին։
Նշենք, որ 2005 թվականին ՌԴ–ի ու Իրանի միջև կնքվել էր պայմանագիր, որով ՌԴ–ն Իրանին պատրաստվում էր «C-300» պաշպանական համակարգեր վաճառել, սակայն այդ գործարքը մինչ օրս չի իրականացվել, և Իրանը ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան։
Դավթյանի դիտարկմամբ՝ ամերիկյան ճնշումների ներքո Ռուսաստանը, տարբեր պատրվակներ առաջ քաշելով, այդ թվում՝ Իրանին զենք վաճառելու արգելքը որպես փաստարկ ներկայացնելով, հրաժարվել է այդ զենքերը Իրանին վաճառել: Միաժամանակ, փորձագետը նկատել է, որ Իրանին զենք վաճառելու ՄԱԿ–ի արգելքը վերաբերում է հարձակողական զինատեսակներին, իսկ «C-300»-ը պաշտպանական համակարգ է։ Խնդիրն այստեղ այն է, որ այդ համակարգերը Իրանին կարող են շատ ավելի մեծ դեր հաղորդել տարածաշրջանում, ինչը կզսպի արտաքին ուժերի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու փորձերը։
Իրանագետը նշել է, որ եթե Իրանը դատը շահի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի Իրանին 4 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրել կամ էլ գործարքը հասցնել տրամաբանական ավարտին ու վաճառել «C-300» հակահրթիռային համակարգերը։
Ինչո՞ւ է Իրանը դատի տվել ՌԴ–ին

7or.am