2012թ. ընթացքում աշխարհում 29 լրագրող և սոցիալական կայքերի 27 ակտիվիստ է սպանվել
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2012թ. ընթացքում աշխարհում սպանվել է 29 լրագրող: Ընդ որում, սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու, այլ ոչ թե ուրիշ պատճառներով:
Այս տարի 6 լրագրող սպանվել է Սոմալիում, 5–ը՝ Մեքսիկայում, 4–ը՝ Սիրիայում, 2–ը՝ Բրազիլիայում, 2–ը՝ Բանգլադեշում, 2–ը՝ Հնդկաստանում: 1-ական էլ՝ Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբանանում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Թաիյլանդում:
2012թ. աշխարհում բանտարկված է մնում 162 լրագրող: Նրանցից ամենաշատը Էրիթրեայում են (31 լրագրող), որին այս ցուցանիշով հաջորդում են Չինաստանը (30 լրագրող), Իրանը (30 լրագրող), Սիրիան (13 լրագրող), Ուզբեկստանը (10 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Թուրքիան (6 լրագրող), Ադրբեջանը (5 լրագրող), Վիետնամը (5 լրագրող) և Բիրման (4 լրագրող):
Սակայն խոսքի ազատության համար պատժվողների շարքերում լրագրողները միայնակ չեն. այս տարի 27 հոգի սպանվել է՝ սոցիալական ցանցերում ակտիվ գործելու և իր տեսած իրադարձությունները հաղորդելու համար: Այդ ակտիվիստներից 26-ը սպանվել է Սիրիայում, 1-ը՝ Բահրեյնում:
2012թ. բանտարկված է մնում սոցիալական ցանցերում ակտիվ գործող 129 մարդ: Նման բանտարկյալներն ամենից մեծ թիվ են կազմում Չինաստանում (68 մարդ): Հաջորդում են Իրանը (19 մարդ), Վիետնամը (18 մարդ), Սիրիան (16 մարդ) և Թաիլանդը (2 մարդ): Սոցիալական ցանցերում ակտիվ գործելու պատճառով 1-ական մարդ է բանտարկված Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բիրմայում, Իսրայելում, Քաթարում և Պաղեստինում: