Կասկածում են, թե «Սկայպ»–ը օգտատերերի խոսակցությունները գաղտնալսել է
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ երկար տարիներ ընդդիմանալուց հետո «Սկայպ»–ը իրավապահ մարմիններին իր օգտատերերի խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «slate.com»–ը։
«Սկայպ»–ի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկատվությունը՝ պդնելով, թե նման բան նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ «Սկայպ»-ը մշտապես պնդել է, թե երկու կետերի միջև տվյալների փոխանցման իր տեխնոլոգիան և կոդավորման տեխնիկան անհնարին են դարձնում գաղտնալսել օգտատերերի խոսակցությունը. նույնիսկ եթե իրենք ցանկանան էլ` չեն կարող նման կերպ օգտակար լինել իրավապահներին:
Սակայն այն բանից հետո, երբ «Մայքրոսոֆթը» 8,5 մլրդ ԱՄՆ դոլարով գնեց «Սկայպը», հայտնի դարձավ, որ ընկերությունը «տվյալների օրինական կլանման» տեխնոլոգիայի արտոնագիր է ստացել, որը պետք է կիրառվի ինտերնետ-հեռախոսային ծառայությունների պարագայում։ Այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս թաքուն կրկնօրինակել տեղեկատվությունը, որը փոխանցվում է խոսակցության ընթացքում:
Հատկանշական է, որ հարցի վերաբերյալ ուղիղ պատասխանից «Մայքրոսոֆթը» խուսափել է, ինչն ավելի է ամրապնդել առկա կասկածները, և օգտատերերը իրավացիորեն կարծում են, որ ճշմարտությունն իրենցից թաքցվում է: