ՀՊՃՇՀ–ի դիմորդների թիվը աճել է Ֆրանսիայում բուհի հավատարմագրվելու շնորհիվ
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան (ՀՊՃՇՀ) ընդունվողների թիվն այս տարի էականորեն աճել է, քանի որ բուհը հավատարմագրվել է Ֆրանսիայում, և ՀՊՃՇՀ–ի դիպլոմներն այնտեղ ճանաչվում են։ Այս մասին այսօրվա մամլո ասուլիսին հայտարարել է բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
Թոքմաջյանը նշել է, որ ինժեներների ու ճարտարապետների դերը երկրում պետք է բարձրացվի, քանի որ Հայաստանը միշտ էլ նման մասնագետների կարիքը ունեցել է։ Միաժամանակ, ՀՊՃՇՀ ռեկտորը նկատել է, որ այդ մասնագիտությամբ շատ շրջանավարտներ այդպես էլ աշխատանք չեն գտնում ու համարժեք կերպով չեն գնահատվում.
–Ճարտարապետությունը չպահանջված մասնագիտություն է, մեզ մոտ և՛ ընդունվելն է դժվար, և՛ սովորելն է դժվար, իսկ ավարտելուց հետո երիտասարդները չեն գնահատվում, շատ ցածր է ճարտարապետի, շինարարի աշխատավարձը, սակայն այստեղ ընդունվում են մարդիկ, ովքեր սեր ունեն իրենց մասնագիտության նկատմամբ։

7or.am