Լրահոս

06.07.2012 14:20


Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել խոսնակի հրաժարականի դիմումը

Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել խոսնակի հրաժարականի դիմումը

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօրվա նիստում հրաժարվել է քննարկման դնել խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրաժարականի հարցը: Օրակարգում այս հարցի ներառմանը չի աջակցել և ոչ մի պատգամավոր:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 Լիտվինը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 3-ին խորհրդարանի կողմից «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին» օրենքի ընդունումից հետո: Այս օրենքով առաջարկվում է երկրի 13 շրջաններում ռուսաց լեզվին հաղորդել տեղային կարգավիճակ: Այս կապակցությամբ հրաժարական է տվել նաև ռադայի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն: Նրա հրաժարականի հարցը, սակայն, խորհրդարանում կքննարկվի:

Նշենք, որ հուլիսի 3-ին ուկրաինական  խորհրդարանի  տարբեր խմբակցությունների պատգամավորներ հետ են վերցրել իրենց ձայները, որոնք տվել էին ռուսերենին տեղային լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքի համար:

Հիշեցնենք` հուլիսի 2-ին փաստաթղթին կողմ էին քվեարկել 248 խորհրդարանականներ` անհրաժեշտ 226-ի պարագայում: Դա առաջացրել էր ընդդիմադիրների զայրույթը, որոնք օրենքի վերացման նպատակով հացադուլ էին հայտարարել: Ցույցն ավարտվել էր հատուկ նշանակման ջոկատի հետ բախումով, կիրառվել էր արցունքաբեր գազ: Այնուամենայնիվ, բողոքի ակցիաները շարունակվում են ցայսօր:

Այս խորագրի վերջին նյութերը