Չին-ճապոնական դիվանագիտական սկանդալ պանդայի պատճառով
Ճապոնիայի և Չինաստանի միջև ծագած դիվանագիտական սկանդալի կիզակետում պանդայի ձագն է: Այս մասին գրում է «Telegraph»-ը:
Պանդան ծնվել է Տոկիոյի կենդանաբանական այգում Չինաստանից բերված մորից: Չինական իշխանություններին, սակայն, զայրացրել է այն, որ Տոկիոյի նահանգապետն առաջարկել է ձագին տալ վիճելի կղզիներից մեկի անունը: Խոսքը Սենկակու կղզախմբի մասին է, որի ճապոնական անվանումներն են Սեն Սեն կամ Կակու Կակու: Այս կղզիները վիճելի են Չինաստանի ու Թայվանի միջև: Այս երկու երկրների միջև հարաբերությունները , ինչպես հայտնի է, բավական լարված են. Չինաստանը ձգտում է միավերլ Թայվանը իր տարածքին, սակայն վերջինս նման ցանկություն չունի և այժմ որոշ երկների կողմից ճանաչված անկախ պետություն է:
Նշենք, որ կղզիները 19-րդ դարում հայտնաբերել էին Չինաստանը, սակայն առաջին չին-ճապոնական պատերազմից հետո դրանք անցել էին Ճապոնիային, ապա՝ Երկրորդ Համաշխարհայինից հետո՝ ԱՄՆ-ի իրավասության տակ հայտնվել, որը 1970-ականներին վերադարձրել էր դրանք: