Թուրքիայում հայերենով «Բարով եկաք» գրության համար քուրդ քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
Դիարբեքիրի Սուր քաղաք մտնելիս ցուցանակի վրա թուրքական բառերի հետ մեկտեղ գրված է նաև հայերեն արտահայտություն՝ «Բարով եկաք»։ Այդ հանգամանքը առիթ է հանդիսացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության համար՝ Սուրի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Աբդուլահ Դեմիրբաշի նկատմամբ հետաքննություն սկսելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ»–ը։
Դեմիրբաշն իր հերթին ՆԳՆ–ի այդ քայլը որակել է որպես հարված խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությանը:
Նշենք, որ Դեմիրբաշի դեմ օրեր առաջ էլ հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի նահանգապետարանը՝ կապված Սուրի քաղաքապետի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ կազմակերպելու հետ:
Ավելացնենք, որ Աբդուլահ Դեմիրբաշը թուրքերենով և հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում՝ Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ Դիարբեքիրը ներկայացնող զբոսաշրջիկների ուղեցույցը տպագրվել է նաև հայերենով։