–Հայաստանում հայոց լեզուն կարծես անտեսված է, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում լեզվի մաքրությանն ու անաղարտությանը,–նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Բանախոսը նշել է, որ աղավաղված է ոչ միայն հեռուստատեսության ու գովազդի լեզուն, այլ նաև շատ գրքեր և դասագրքեր, որոնք հրատարակվում են բազմաթիվ սխալներով ու լեզվական աղավաղումներով: Նա լրագրողներին է ներկայացրել սխալներով տպված ուսանողական ձեռնարկներ ու գիտական աշխատություններ: Միրզոյանն անընդունելի է համարել նաև այն, որ այսօր հաղորդավարները մոռացել են հայերենի շեշտադրությունը և նույնպես շատ սխալներ են թույլ տալիս։
Միրզոյանը խոսել է նաև այն մասին, որ շատ տերմիններ արհեստականորեն թարգմանվում են, ինչը որոշ դեպքերում սխալ է։
–Հայաստանում կա տերմինաբանական կոմիտե, որը, սակայն, չի գործում, և շատ տերմիններ գործածության մեջ են մտնում առանց տերմինաբանական կոմիտեի համաձայնության,–ասել է բանախոսն ու հավելել, թե օրինակ ինչո՞ւ պետք է ուռոլոգը թարգմանվի միզաբան, սեքսը՝ հաճույքաճխտիկ և այլն։
Ինչո՞ւ պետք է սեքսը թարգմանվի հաճույքաճխտիկ

7or.am