Լրահոս

02.07.2012 10:17


Կիպրոսը ստանձնել է ԵՄ նախագահությունը. Թուրքիան պատրաստվում է բոյկոտել

Կիպրոսը ստանձնել է ԵՄ նախագահությունը. Թուրքիան պատրաստվում է բոյկոտել

«Հանուն ավելի լավ Եվրոպայի» կարգախոսով Կիպրոսը կիրակի օրը ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը:

Սա պատմական իրադարձություն է այս երկրի համար։ Կիպրոսը ԵՄ անդամ է դարձել 2004 թվականին, իսկ եվրագոտի մտել 2008թ.: Առաջին անգամ է, որ Եվրամիությունը ղեկավարելու է այդքան փոքր պետություն՝ մոտ 800 հազ. բնակչությամբ և 17,2 մլրդ ՀՆԱ-ով:

Փորձագետների գնահատմամբ՝ սա իսկական փորձություն է լինելու Կիպրոսի քաղաքական հասունության առումով: Կիպրոսը նախագահելու է Բրյուսելում. տարբեր մակարդակների հանդիպումների և աշխատանքային խմբերի նիստերի՝ ընդհանուր մոտ 1500 նախաձեռնությունների 90 տոկոսն անց է կացվելու Բրյուսելում:

 Կիպրոսի համար նախագահությունը խնդրահարույց է լինելու նաև այն առումով, որ ԵՄ-ն խոր տնտեսական ճգնաժամ է ապրում: Մյուս գլխավոր խնդիրը Կիպրոսի հիմնահարցի անորոշությունն է. երկրի 37 տոկոսը բռնազավթված է Թուրքիայի կողմից, իսկ ԵՄ արձանագրությամբ Եվրամիության իրավական համակարգի ազդեցությունը չի տարածվում այն շրջանների վրա, որոնք չեն գտնվում Կիպրոսի Հանրապետության վերահսկողության ներքո:

 Ընդգծենք, որ Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը և խիստ քննադատաբար է հանդես եկել այդ երկրի՝ ԵՄ նախագահությունը ստանձնելու առիթով: Թուրքիան հայտարարել է, որ բոյկոտելու է Նիկոսիայի բոլոր նախաձեռնությունները:

Այս խորագրի վերջին նյութերը