Լրահոս

28.06.2012 15:31


Օղու թե՛ ներմուծման, թե՛ արտադրության արտոնագիրը՝ բարդ ընթացակարգով. Կառավարության նիստը հաստատեց

Օղու թե՛ ներմուծման, թե՛ արտադրության արտոնագիրը՝ բարդ ընթացակարգով. Կառավարության նիստը հաստատեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի «2208» ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը։ Ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները կլինեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։

Վարչապետը նշել է, որ ներքին արտադրողի և ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր։ Կսահմանվեն տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ հավելել է.

 «Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետև այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ։ Ըստ էության, ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։

Փաստորեն, ըստ նախարարի ու վարչապետի, եթե նախկինում ներմուծումը պարզ ընթացակարգով էր, իսկ արտադրությունը՝ բարդ, ապա այժմ երկուսն էլ կլինեն բարդ ընթացակարգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը