Լրահոս

27.06.2012 16:24


ԵԱՀԿ նախագահը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին. «Մտահոգվելու պատճառներ կան»

ԵԱՀԿ նախագահը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին. «Մտահոգվելու պատճառներ կան»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Վիեննայում տեղի ունեցած «Անվտանգության օրեր» կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ու իր մտահոգությունն արտահայտել առաջընթացի բացակայության առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է այդ հակամարտության կարգավորմամբ, շատ լուրջ քաղաքական ջանքեր է գորածդրել խնդրի լուծման համար: Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդական ջանքերը: Սոչիում նրա կազմակերպած  եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շատ մոտ են եղել նրան, որ մշակեն ընդհանուր սկզբունքներ, որոնց հիման վրա հետագայում պետք է որոշում ընդունվի: Սակայն  առաջընթաց դեռևս չկա: 

Բացի այդ, ԵԱՀԿ-ն հետևում է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հաճախակիացմանը: Մտահոգվելու պատճառներ կան: Մենք փորձել ենք մեխանիզմներ առաջարկել՝ վստահության ամրագրման, հրադադարի կարգի պահպանումը խստացնելու, միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ: Սակայն այս կամ այն պատճառով հակամարտող կողմերից մեկը թույլ չի տալիս իրագործել առաջ քաշած նախաձեռնությունները: 

Ամեն ինչ շատ քաղաքականացված է. եթե կողմերից մեկը  ինչ-որ բանի համաձայնում է, ապա մյուս կողմը կարծում է, թե դա վատ նախաձեռնություն է: Ակամայից հարց է ծագում՝ խնդիրը մեխանիզմի՞ մեջ է, թե՞ պարզապես կողմերը պատրաստ չեն որոշակի փոխզիջման գնալու: Ներկայումս ԵԱՀԿ-ն փորձում է աշխատել երկու երկրների խորհրդարանների ու հասարակական կազմակերպությունների հետ: ԵԱՀԿ-ն փորձում է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում կառավարությունները շահգրգռվածություն կցուցաբերեն հակամարտության կարգավորման նկատմամբ: Հասարակական կարծիքի, հասարակության հետ աշխատելը գործունեության կարևոր ուղղություն է»:

Այս խորագրի վերջին նյութերը