Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինքնասպանություն գործելու երիտասարդների դրդապատճառներին:
–Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական շարժումների մեջ։ Դրանցից է,օրինակ, «Էմո»–ն: Նրանք հաճախ ինքնասպան են լինում հանուն այդ շարժման գաղափարի,–նշել է Մադաթյանը։
Հոգեբանը համոզված է, որ ինքնասպանությունների թվի ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվածային լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են ներկայացվում ինքնասպանության դեպքեր:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր գոյություն ունի ինքնասպանություն գործել ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ ինչպե՞ս դա անել, կտակ գրե՞լ, թե՞ ոչ, և այլն:
–Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկացած տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը,–ասել է Ադիբեկյանն ու հավելել, որ Հայաստանում ինքնասպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է:
Ըստ Ադիբեկյանի ներկայացրած տվյալների՝ 2011թ. Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ:
Անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին՝ Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանում պատանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է երեխայի ձևավորման տարիքում.
–Մեր հարցումներում դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը հացը բերեց–դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը:
Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին՝ սոցիոլոգը նշել է, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով.
–Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն, և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին երկար ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի ծնունդից, աբորտներից հետո և ամսական ցիկլի ժամանակ։
Ինչո՞ւ են երիտասարդները դիմում ինքնասպանության