Տնտեսական

15.06.2012 14:42


«Երևան Ջուր». խմելու ջրի սակագինը պայմանավորված է նաև եվրո-դրամ» հարաբերակցությամբ

«Երևան Ջուր». խմելու ջրի սակագինը պայմանավորված է նաև եվրո-դրամ» հարաբերակցությամբ

–Երևանում ջրամատակարարման համակարգի կորուստը նվազել է 38,5 տոկոսով,–այսօրվա ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել  «ԵրևանՋուր» ընկերության հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը:

 Ըստ բանախոսի` 16 տոկոսով պակասեցվել է նաև աղբյուրներից վերցվող ջուրը: Նա նաև հայտնել է, որ մայրաքաղաքի ջրամատակարարման օրական միջին ընթացքը կազմում է 22,5 ժամ:

Անդրադառնալով ջրի սակագնի հետ կապված հարցերին՝ Գագիկ Մարգարյանը նշել է, որ 2006թ.–ից գործող 10-ամյա պայմանագրի համաձայն` ընկերությունը գործածում է  սակագնի «տարի առ տարի» սցենարը:

 –Ջրի սակագնի սցենարը նախատեսել է 10 տարում սակագնի նվազում յուրաքանչյուր տարի` կապված 4 գործոնի հետ: Դրանք են` սպառման ծավալը, եվրո-դրամ փոխարժեքը, սղաճն ու էլեկտրաէներգիայի սակագինը,–նշել է բանախոսը՝ վստահեցնելով, որ այս սցենարից «ԵրևանՋուրը» երբեք չի հրաժարվել։

 –Եթե եվրո-դրամ փոխարժեքի, սղաճի տարբերությունը մեծ է, բնական է՝ դա ազդում է: Մենք մեր ծառայություններն իրականացնում ենք Հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովի հետ միասին,– ասուլիսի վերջում հավելել է Մարգարյանն ու հիշեցրել, որ վերջին 2-3 տարում ջրի որոշ էժանացումներ եղել են (մինչև 21 դրամ):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը