Ա. Քանանյան. «Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք»
Հայաստան Հիլարի Քլինթոնի այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ «7օր»-ի հետ զրույցում իր մեկնաբանությունն է տվել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք այս դիվերսիան ինչ–որ կերպ կապել ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ քննարկվելու է նաև ԼՂ հակամարտությունը, Քանանյանը պատասխանել է.
–Արցախյան հիմնախնդրի շուրջը բանակցային փուլի աշխուժացման կամ տարածաշրջան այցեր ծրագրած ազդեցիկ անձանց ժամանման օրերին հրադադարի գծում իրավիճակը սովորաբար ավելի լարված է դառնում: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ «ռազմական» դիվանագիտությունն իր քաղաքական զինանոցի կարևոր գործիքն է՝ Հայաստանի և արտաքին ուժի շահագրգիռ կենտրոնների վրա ճնշում գործադրելու համար: Ակնկալել, թե միջազգային հանրությունը մի օր զսպելու է Ադրբեջանի հարձակողական նկրտումները, անլուրջ է այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը համոզված են, որ հայկական կողմն իր քաղաքական տհաս ու ապապետական ղեկավարության պատճառով համարժեք կանխարգելիչ քայլերի չի դիմի: Բացի դրանից, հրադադարն ընդամենը արձանագրել է Ադրբեջանի ընթացիկ ծանր պարտությունը, բայց ո՛չ բնավ՝ վերջինիս փաստացի ջախջախումը:
Քանանյանը ընդգծել է, որ հիմա Ադրբեջանը ռևանշի է ձգտում.
–Այժմ Բաքուն ռևանշի է ձգտում, իսկ մենք ստիպված ենք անընդհատ մեր երիտասարդներին կորցնել, այդ թվում և այն պատճառով, որ 1992-1994թթ. միջազգային հանրության «դատապարտությունից» սարսափած Հայաստանի իշխանությունը Տավուշի մարզում ռազմաճակատի գիծն անհրաժեշտ չափով չի շտկել՝ հակառակորդի ձեռքում թողնելով բազում կարևորագույն բարձունքներ: Իհարկե, յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք, բայց, միևնույն է, խնդիրն արմատապես և ընդմիշտ կլուծվի միայն հրադադարի գիծը Կուր գետին հասցնելուց հետո: Ներկա «կրպակատեր» իշխանիկների օրոք դա կարող է անհնարին թվալ, բայց երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո դա միանգամայն հնարավոր և իրագործելի կլինի: Ռազմաքաղաքական առումով Կուրին այլընտրանք չկա:

7or.am