Լրահոս

25.05.2012 15:51


Հայաստանի իշխանությունը ճաք է տվել

Հայաստանի իշխանությունը ճաք է տվել

Ինչքան էլ փորձեն տարբեր կայքերով կամ թերթերով ուղղորդված կամ ոչ ուղղորդված ասել, որ սա միևնույն իշխանական ԲՀԿ–ն է, որևէ խնդիր չկա, իրար հետ պայմանավորվել են և այլն, եկեք մեկ անգամ ընդունենք և հստակ ասենք, որովհետև օբյեկտիվորեն դա այդպես է, որ Հայաստանի իշխանությունը շատ լուրջ ճաք է տվել. Հայաստանի իշխանությունը չի կարողանում կազմել Կառավարություն, որովհետև երբևէ չի ունեցել փորձ, որ բոլոր ուժերն իր տակ չլինեն։ Միայն այդ պարագայում է Հայաստանի իշխանությունը կարողանում իրավիճակը մինչև վերջ վերահսկել,–ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունն այսօր գտնվում է բավականաչափ ծանր վիճակում, ինչի մասին կարելի է դատել նաև  ՀՀԿ–ի տարածած երեկվա հայտարարությունից.

Եթե մի քանի օր առաջ խոսք էր գնում, որ ՀԱԿ–ի հետ չեն կարող նույնիսկ բանակցել, այսօր հայտարարում են, որ պատրաստ են բոլորի կարծիքը լսել՝ դեռ խորհրդարանական ուժերի։ Վստահեցնում եմ ձեզ, եթե վիճակը մի քիչ էլ վատացավ, Հանրապետականը հայտարարելու է, որ պատրաստ է լսել նաև արտախորհրդարանական ուժերի կարծիքը,–կարծում է Արամ Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը