Լրահոս

23.05.2012 10:58


Եգիպտոսում մեկնարկում են նախագահական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկում են նախագահական ընտրությունները

Այսօր՝ մայիսի 23–ին, Եգիպտոսում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Սրանք Եգիպտոսում առաջին նախագահական ընտրություններն են  անցած տարվա հունվարի հեղափոխությունից հետո և վերջին 50 տարիների ընթացքում 2–րդ այլընտրանքայինը, երբ ընտրողները ոչ թե հաստատում են գործող նախագահին, այլ ընտրություն են կատարում մի քանի թեկնածուների միջև։

Քվեաթերթիկներում ներկայացված է 13 թեկնածուի անուն, սակայն նրանցից երկուսը վերջին պահին  իրենց թեկնածությունները հանել են։ Մնացած 11 թեկնածուներից երեքը ներկայացնում են իսլամական տարբեր ճյուղեր, ութը աշխարհիկ քաղաքական գործիչներ են։

Ընտրությունների առաջատար են թեկնածուներից հինգը։ Նրանցից երկուսը իսլամիստներ են՝ Մուհամեդ Մուրսի և Աբդել Մոնեյմ Աբու ալ–Ֆութուխ, երկուսը Մուբարաքի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ամր Մուսա, ով նաև Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարն էր, և Ահմեդ Շֆիկը՝ Մուբարաքի վարչակարգի կատավարության վերջին ղեկավարը։ Այս թեկնածուներից առանձնանում է սոցիալիստ Համդին Սաբահին, ով ընդդիմադիր գործիչ է եղել դեռևս Հոսնի Մուբարաքի նախագահ լինելու տարիներին և բացահայտորեն քննադատել է Եգիպտոսի առաջնորդի քաղաքականությունը։

Մասնագետները դժվարանում են կանխատեսել ընտրությունների արդյունքները և հայտնում են, որ այժմ միայն մեկ բան է պարզ՝ եթե թեկնածուներից ոչ ոք  ձայների 50 տոկոսից ավելին չստանա, Եգիպտոսում հունիսի 16–17–ին ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։

Այս խորագրի վերջին նյութերը