Լրահոս

06.05.2012 16:15


ՀԱԿ–ի վստահված անձն ուշագնաց է եղել

ՀԱԿ–ի վստահված անձն ուշագնաց է եղել

Երևանի Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ոստիկանության դիմաց գտնվող թիվ 120 միջնակարգ դպրոցում, ուշագնաց է եղել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը։ Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Գրիգորյանին, որից հետո վստահված անձը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ականատեսները վկայում են, որ վստահված անձի առողջական վիճակի կտրուկ վատանալը միջադեպի պատճառով չի տեղի ունեցել. Հովհաննես Գրիգորյանը ուշագնաց է եղել սթրեսի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը