ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Դեսպան Նազարյանը նշում է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային հանրությունը, այդ թվում` մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր հարցականի տակ են դրել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի իշխանությունների վարկածը:
ՄԱԿ-ում տարածված ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվում են այդ ժամանակահատվածի մարտական գործողությունների մանրամասներն ու նշվում է, որ «…Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը: Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների և հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականներն ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները»: Հայտարարությունում նաև նշվում է, որ «բոլոր փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան հարցում մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով և հանուն իշխանական պայքարի:… Կանոնավոր կերպով խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեhարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից»:
Ավելի վաղ` անցած շաբաթ, Նյու Յորքում կայացած Անվտանգության խորհրդի հերթական քննարկումների ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը նշել էր, որ Ադրբեջանում հայերն ենթարկվել են սպանդի ու սարսափելի բռնությունների լոկ իրենց ազգային պատկանելիության պատճառով ու անհեթեթ համարել ադրբեջանական կողմից Խոջալու դեպքերի շահարկումը:
ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը