Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը
2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն, բայց քաղաքացիներից լինում են բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց նրանք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե 7 օր հետո վերահանձնել քննությունը, այլ, օրինակ, պայմանական՝ հաջորդ օրը կամ չորս օր հետո, որովհետև լինում են իրավիճակներ, երբ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս կողմից կարիք կա քննությունը հանձնել շատ ավելի սեղմ ժամկետներում։
«Ըստ այդմ՝ առաջարկում ենք բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճար, որը կկազմի 45 հազար դրամ, բացասական ստանալուց 3 օր հետո քննությունը վերահանձնելու դեպքում՝ 30 հազար դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար։ Այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր է, պահպանում ենք, սակայն, եթե անձը ունի հնարավորություն և ցանկություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում տալիս ենք իրավական նոր հնարավորություն»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ մեկ այլ փոփոխությամբ` եթե 2-րդ վերահանձնման ժամանակահատվածը մեկ ամիս անց է, ապա այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է քննությունը վերահանձնել 7-րդ և 14-րդ օրը։