Լրահոս

09.02.2025 14:48


Երևանում բախվել են Mercedes-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը՝ հոսպիտալացվել

Երևանում բախվել են Mercedes-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը՝ հոսպիտալացվել

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մկրտչյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը