Լրահոս

25.01.2025 18:13


Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը

Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը

Այսօր՝ հունվարի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող թաղամասում գործող օգտագործված ավտոպահեստամասերի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ժամանել է Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են առաջացած կրակը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Այս խորագրի վերջին նյութերը