Քաղաքական

25.05.2023 12:25


Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, նա չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, նա չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։

Լուրն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայտնի է, որ Պապիկյանի փոխարեն Մինսկ է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը