Քաղաքական

20.03.2023 14:30


Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին (տեսանյութ)

Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին (տեսանյութ)

Օրերս ցանցում հայտնվեցին կադրեր Գյանջայի շրջանում ադրբեջանական տեխնիկայի շարասյունի՝ Հայաստանի հետ սահմանի տեղաշարժով։

Ավտոշարասյունը՝ հավանաբար կադրերով կամ զինամթերքով, շարժվում է դեպի Հայաստանի սահման՝ Վարդենիսի ուղղությամբ։

Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները եւս մեկ անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անմիջական արձագանքը։

Այս պահին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ թեժանում է, և զինված հակամարտության վերսկսման նախադրյալներն ավելի ու ավելի շատ են։

Այս մասին հաղորդվում է «Рыбарь» Telegram ալիքը

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը