Քաղաքական

08.08.2022 20:14


Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում եմ Կրեմլից։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը