Լրահոս

11.04.2009 13:40


Եվրամիությունը պատրաստ է միջամտել Վրաստանի նախագահի և ընդդիմության կոնֆլիկիտին

Եվրամիությունը պատրաստ է միջամտել Վրաստանի նախագահի և ընդդիմության կոնֆլիկիտին

Եվրամիության Հարավկովկասյան հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությունը, որպես միջնորդ, պատրաստ է կազմակերպել վրացական ընդդիմության լիդերների և կառավարության երկխոսությունը։ Ինչպես տեղեկացնում  է «Ռեգնում» գործակալությունը, վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությունը «կարող է միջնորդի դեր խաղալ, եթե Վրաստանի կառավարությունը և ընդդիմությունը երկխոսություն սկսելու կամք դրսևորեն»։ Այնուհանդերձ, Սեմնեբին ընդգծել է, որ այդ միջնորդության, որպես կայացած փաստ լինելու մասին խոսելը, վաղ է։

Այս խորագրի վերջին նյութերը