Քաղաքական

31.03.2011 16:55


Երկիրի վիճակը ընդդիմադիր և իշխանական գործիչների տեսանկյունից

Երկիրի վիճակը ընդդիմադիր և իշխանական գործիչների տեսանկյունից

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը քաղաքական հարց բարձրացնելու  նպատակով հացադուլի մեթոդն ընտրելը չի ընդունում։

Ես համարում եմ՝ սովորաբար հացադուլ անում են հուսահատված վիճակում, այն մարդիկ, ովքեր բողոքելու բոլոր մեթոդները սպառել են և ելք չեն տեսնում։ Ես չեմ կարծում, թե այս պահին այնպիսի իրավիճակ է, որ  կարելի էր թողնել ԱԺ ամբիոնն ու նստել հացադուլի,–ասել  է նա

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆրյանն էլ, ի պատասխան, հարցադրում է արել, թե այս տարիների ընթացում ԱԺ–ում «Ժառանգության» բարձրացրած  ո՞ր խնդիրն է մտել  օրակարագ, որ իրենք էլ չեն օգտվել խորհրդարանում խնդիրներ բարձրացնելու իրենց հնարավորությունից։

–Նույն փողոցային առևտրի արգելման խնդիրը։ Երկար տարիներ այդ սանիտարահակահիգիենիկ պայամանների մասին բարձրաձայնվում էր, իսկ երբ հիմա  մի քայլ է արվում այդ ուղղությամբ, վռազ ասում եք, թե մարդկանց սովի մատնեցիք,–ընդգծել է նա։

Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, թե բացօթյա  առևտրով զբաղվողները, իրոք, շատ լուրջ հացի խնդրի առաջ են կանգնած։

Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, ապա Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե արատագաղթի խնդիրը միշտ է եղել և նոր չի առաջացել։

Հիմա ամենակարևոր խնդիրը գյուղատնտեսությունն է, որ հիմա քայլեր է արվում այդ ուղղությամբ,–ընդգծել  է նա։

Ստեփան Սաֆարյանը շեշտել է, թե դեռևս 2010թ., երբ բյուջեում նկատվում էր, որ գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարները կրճատվել են, ինքն անձամբ  է հարց բարձրացրել այդ մոտալուտ ահագնացող վտանգի մասին, բայց բոլորն այն ժամանակ բղավում էին, թե գյուղում խնդիրներ չկան։

–Իսկ մեկ տարի  հետո ՀՀ նախագահն էլ ու բոլորն էլ արձանագրել են, որ գյուղտնտեսությունը մեռել է։ Երբ ժամանակին բարձրաձայնվում է խնդիրը, բանի տեղ չեն դնում, դրա համար  էլ այս վիճակն է, –ընդգծել է նա։

Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձել է, թե բյուջեով հատկացվող գումարների չափը  կարևոր  չէ, եթե գյուղիցն համապատասխան տեխնիկա  չի ստանում։

Երբ կոմբայնների փոխարեն աշխատում են գերանդիներով, մենք գյուղատնտեսությունում աճ չենք արձանագրի,–ընդգծել է նա

ՀՀԿ–ական պատգամավորը կտրականապես դեմ է արտահայտվել այն մոտեցմանը, թե հիմա երկրի վիճակը օրհասական է։

Հարցին, թե ո՞ր  դեպքում ինքը կհամարի, որ երկիրը  օրհասական վիճակի է հասել, Լեռնիկ Ալեքսանյանը  պատասխանել է, թե նման բան երբեք չի լինի, որովհետև երկիրը միշտ կունենա իշխանություն, որը օրհասական վիճակի հասնել թույլ չի տա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը