Լրահոս

23.05.2020 10:22


Լոռու մարզում ուժեղ քամին ավերածություններ է արել Լեռնանցք գյուղում

Լոռու մարզում ուժեղ քամին ավերածություններ է արել Լեռնանցք գյուղում

Երեկ՝ մայիսի 22-ին, Լոռու մարզում, ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Լեռնանցք գյուղի դպրոցի տանիքը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քամու հետևանքով պոկվել է Լեռնանցքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքն՝ ամբողջությամբ՝ մոտ 500 քմ մակերեսով, վնասվել են նաև մյուս մասնաշենքերի տանիքները:

Քամու հետևանքով տապալվել են էլեկտրական լարերի հենասյուները, վնասվել են նաև բնակիչների տների տանիքներն ու ապակիները: Գյուղը ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը