Լրահոս

14.05.2020 16:45


Արագածոտնի մարզում 60-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում 60-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում BMW մակնիշի 36 ԼF 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 60-ամյա Արսեն Բ-ն դեռևս անհայտ հանգամանքներում Ալագյազ-Գեղարուտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արսեն Բ-ն և նրա ուղևոր՝ 40-ամյա Հովհաննես Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները աներ ու փեսա են։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը