Կարծիք

07.04.2020 20:24


Թողե՛ք վայելի Քոչարանի անազատության բերկրանքը, քանի կարող է

Թողե՛ք վայելի Քոչարանի անազատության բերկրանքը, քանի կարող է

Այս օրերին քննարկվող «ամենաթեժ» հարցերից մեկը հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու թնջուկն է։

Դրա համար տարբեր հիմնավորումներ են բերվում։ Օրինակ` Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի հանդեպ խոցելի «տարիքային խմբում» է, վատառողջ է` ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու կարիք ունի, դատավոր Աննա Դանիբեկյանի «հետվիրահատական» անորոշությունների պատճառով զրկված է իր պաշտպանության իրավունքի իրացման (այս դեպքում` նախկին վարչապետների երաշխավորությամբ կալանքը վերացնելու միջնորդությունը քննության առարկա դարձնելու) հնարավորությունից, Քոչարյանի փակի տակ մնալը վնասում է Փաշիյան-Պուտին հարաբերություններին։

Եվ ուրեմն` Փաշինյանը պետք է... Փաշինյանը պարտավոր է... Փաշինյանը ստիպված է մի կողմ դնել կույր վրեժխնդրության բարդույթը և լուծել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը։

Զո՜ւր հույսեր են։ Ասել եմ, և ասում եմ` Փաշինյանը «կմեռնի», բայց թույլ չի տա` Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։ Նրա համար հեղափոխության «խորհրդանիշը» Քոչարյանի անազատության մեջ գտնվելն է։ Քոչարյանը նստած է` ուրեմն, հեղափոխությունը դեռ կա, շնչում է` թեկուզ արհեստական շնչառության սարքի միջոցով։ Քոչարյանը նստած չէ` ուրեմն, հեղափոխությունը շունչը փչել է. չկա ու էլ երբեք չի լինի։

Այնպես որ, «ծանր տեղներս» չթեթևացնենք` թողնե՛նք վայելի Քոչարյանի անազատության բերկրանքը, քանի կարող է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը