Լրահոս

06.04.2020 16:50


Նուբարաշենում Lada-ն բախվել է բետոնե պարսպին, փլուզել այն. կա վիրավոր

Նուբարաշենում Lada-ն բախվել է բետոնե պարսպին, փլուզել այն. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի 2-րդ փողոցում, ՎԱԶ 21099 մակնիշի 35 FC 643 համարանիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը