Լրահոս

26.03.2020 10:55


Ավտովթար է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Ավտովթար է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Երեկ՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին արդեն հայտնի Դիլիջանի մահաբեր 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում:

Օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են քաղաքացիների մահը:

Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ավտովթարները, այդ թվում՝ ողբերգական ու տեղի ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն այս հատվածում տեղադրեն երկաթբետոնե լուսային արգելապատնեշներ, ավելացվեն երթևեկությունը կարգավորող ցուցանակների թիվը և նշված ոլորանահատվածում մասնագիտական աշխատանքներ կատարեն ճանապարհաշինարարարները, ինչը կնվազեցնի ավտովթարների թիվը, սակայն ամեն նմանատիպ վթարից հետո ճանապարհային ոստիկանությունը հերթական գրություններն է ուղարկում, իսկ մարդիկ հայտնվում են Արթին պապի օրը, երբ պապին նամակ էր գրում Ռուսաց թագավորին ու էդ նամակները հօդս էին ցնդում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս վթարում մեղքի իրենց բաժինն ունեն Կապի, տրանսպորտի նախարարությունը, Հայավտոճանը ու չփորձեն հերթական անգամ արդարանան, թե մենք աշխատանքներ էինք անելու:

Ում է պետք ձեր կատարած աշխատանքները, երբ ՀՀ ոստիկանությունից ու ճանապարհային ոստիկանությունից ստացված գրությունները եթե հավաքենք, մի ամբողջ մակուլատուրա կլինի:

Գոնե այս ողբերգական վթարից հետո մարդ եղեք, ու կատարեք հետևություններ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը