Կարծիք

12.03.2020 17:15


Իշխանությունն ինքն իրեն թակարդն է գցել և շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեի արդյունքները որևէ կողմի վստահություն չեն ներշնչելու

Իշխանությունն ինքն իրեն թակարդն է գցել և շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեի արդյունքները որևէ կողմի վստահություն չեն ներշնչելու

Ուշադրություն դարձրել եք, որ այս օրերին իրականացվող քարոզչական հավաքներից չկան դրոնով նկարահանումներ։ Նույնիսկ չկան վերևից արված նկարներ։ Գիտեք ինչո՞ւ։

Շատ պարզ է, իրականում այս օրերին ապահովվում է միայն տպավորություն, այսպես կոչված մասովկա, համաձայն որի պետք է ստեղծվի տպավորություն, որ ամեն տեղ լիքը մարդ է մասնակցում, որ հետո էլ ընտրությունները սարքեն և կասկածներ չլինեն։

Մի հետաքրքիր տեղեկություն էլ տամ ձեզ։ Պարզվում է՝ այս ընտրությունը լինելու նաև աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով ևս, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն։ Վերջերս էլ իշանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել էր Բրյուսել և փորձում էր համոզել եվրոպացիներին, որ գան և հետևեն քվեարկության ընթացքին, բայց ապարդյուն, նա դրական պատասխան չստացավ։

Մի խոսքով իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել և արդեն իսկ շատ լավ գիտակցում է, որ այս քվեարկության արդյունքները վստահություն չեն ներշնչելու որևէ կողմի մոտ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը