Լրահոս

21.11.2019 15:25


Արարատի մարզում Kia-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվելով հայտնվել ձորակում. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի (տեսանյութ)

Արարատի մարզում Kia-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ կողաշրջվելով հայտնվել ձորակում. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Kia մակնիշի 36 OM 163 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը եղել է կնոջ հետ, ովքեր, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել և հրաժարվել են բժշկական օգնությունից։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը