Լրահոս

18.11.2019 20:50


Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը (տեսանյութ)

Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին , որ օգոստոսի 23-ին` ժամը 12.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցում կայանված իր մեքենայի սրահից գողացել է պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն հորդորում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը