Լրահոս

13.11.2019 10:20


Արմավիրի մարզում ՌԴ 49-ամյա քաղաքացին КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է

Արմավիրի մարզում ՌԴ 49-ամյա քաղաքացին КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 49-ամյա Իգոր Եզդիևը իր վարած КамАЗ մակնիշի C622 AM 1 համարանիշի կցորդիչ AA 3791 15 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հեծանվորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն հեծանվորդը տեղում մահացել է։

Փաստի առթիվ քննիչ Ն. Մհերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը