Լրահոս

11.11.2019 10:50


Արարատի մարզում 28-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում 28-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ա.-ն, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՍL 164 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Գարուն Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը