Լրահոս

07.11.2019 18:00


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00--ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը և հաշվառված է նախարարության հաշվեկշռում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը