Կարծիք

21.10.2019 23:33


Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասաց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասաց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասաց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։

Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։

Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։

Հիմա. միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։

Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը