Աշխարհ

04.12.2016 12:35


Բրազիլիայում հուղարկավորել են ավիավթարում զոհված ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Բրազիլիայում հուղարկավորել են ավիավթարում զոհված ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Բրազիլիայում տեղի է ունեցել Chapecoense ֆուտբոլային ակումբի անդամների հուղարկավորությունը, ովքեր զոհվել էին ավիավթարում։ Արարողությունը կայացել է թիմի սեփական դաշտում։

Չնայած հորդառատ անձրևին՝ շուրջ 100 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ երկրի նախագահ Միշել Թեմերը և FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի ավիավթարում զոհվել էր 68 մարդ։ Россия 24-ը հայտնում է, որ պատճառը վառելիքի անբավարարությունն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը