Լրահոս

04.12.2016 11:51


Վարդանանց փողոցում բեռնատարի համար նախատեսված երկաթյա կցորդ է այրվել

Վարդանանց փողոցում բեռնատարի համար նախատեսված երկաթյա կցորդ է այրվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բեռնատար ավտոմեքենայի համար նախատեսված երկաթյա կցորդում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.12-ին:

Այրվել են մոտ 8 քմ կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը