Լրահոս

03.12.2016 22:59


Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1924 թ. ծնված Ժ. Մ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը