Քաղաքական

03.12.2016 13:40


Երվանդ Բոզոյան. «Ներկայիս իշխող կուսակցությունը ընդամենը չինովնիկների պրոֆմիություն է» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան. «Ներկայիս իշխող կուսակցությունը ընդամենը չինովնիկների պրոֆմիություն է» (տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ընթացքում այս անգամ խոսվել է այն մասին, թե ինչու ընտրություններից 6 ամիս առաջ չկա վստահություն քաղաքական համակարգի նկատմաբ,և ինչու են ներկայիս քաղաքական ուժերը նման խորհրդային ժամանակների կուսակցություններին։

Հաղորդաշարի հյուրերն են եղել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Երվանդ Բոզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայաստանյան այսօրվա կուսակցությունների հիմնական մասը որևէ աղերս չունի իրական կուսակցությունների հետ, որոնք կան զարգացած և կայացած երկրներում։

Այսօրվա կուսակցություններն ուղղակի քաղաքական ակումբներ են, որտեղ ամեն մեկն իր շահն է հետապնդում, դրանք որևէ սոցիալական շերտ չեն ներկայացնում։ Նրանց բարեփոխումները սահմանափակվում են իշխանություններին հայհոյելով՝ մարդկանցից էմոցիա գողանալու նպատակով։ Ժողովրդի մոտ վարկանիշը բարձրացնելով՝ սկսում են ամբիցիայի մեջ ապրել, կիսաաստծո կարգավիճակ են ստանում, իսկ արդյուքնում՝ ժողովրդի կյանքում ոչինչ չեն փոխում,–ասել է Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ Հայաստանի առջև դրված է մրցակցային դաշտ ստեղծելու խնդիրը, որի դեպքում էլ առաջ կգան ռեալ կուսակցությունները, որոնք կսպասարկեն հասարակ ժողովրդի շահերը։

Հայաստանում այսօր կա ռեալ իշխանության բացակայություն, քանի որ ներկայիս իշխող կուսակցությունն ընդամենը չինովնիկների պրոֆմիություն է, որը չինովնիկների շահերից բացի՝ այլ շահ չի ներկայացնում,–նկատել է քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանի կարծիքով Հայաստանում պետք է լինի ազգային վերնախավ, որը կհասկանա՝ եթե ներկայիս վիճակի փոփոխություն չլինի, ապա այդ փոփոխությունը կանի Իլհամ Ալիևը՝ իր տանկերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը