Աշխարհ

22.10.2016 10:35


Բրուքլինում Քլինթոնի շտաբը տարհանվել է նամակում առկա կասկածելի նյութի պատճառով

Բրուքլինում Քլինթոնի շտաբը տարհանվել է նամակում առկա կասկածելի նյութի պատճառով

Բրուքլինում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբը տարհանվել է այն բանից հետո, երբ 2 աշխատակից նամակներից մեկում կասկածելի նյութ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «New York Post»–ը։

Դեպքը տեղի է ունեցել նախընտրական շտաբի 11-րդ հարկում։

Նշվում է, որ արտակարգ ծառայությունները տարհանել են ողջ հարկը։

Առայժմ չի հաղորդվում, թե հատկապես ինչ է եղել ծրարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը