Աշխարհ

22.10.2016 10:10


Գերմանիայում Զեմֆիրան հանդիսատեսի վրա է նետել ստացած վարդերը

Գերմանիայում Զեմֆիրան հանդիսատեսի վրա է նետել ստացած վարդերը

Ռուս երգչուհի Զեմֆիրան «Փոքրիկ մարդ» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել գերմանական Համբուրգում։

«Комсомольской правда»–ի փոխանցմամբ՝ սկզբում երգչուհին բարեհամբույր է եղել հանդիսատեսի հետ, ժպտացել, կատակել և անգամ առաջին շարքերին ջրով հյուրասիրել։

Սակայն ինչ–որ մի պահի նրա տրամադրությունը կտրուկ փոխվել է. երկրպագուներից մեկը, չկարողանալով անձամբ հասնել նրա մոտ, բեմ է նետել կարմիր վարդեր։ Սակայն երգչուհին չի գնահատել երկրպագուի այդ սերը. բռնել է ծաղկեփունջն ու հետ շպրտել ամբոխի վրա։ Այդ դեպքից հետո երկրպագուներից ոչ ոք այլև չի համարձակվել որևէ բան նվիրել նրան, չնայած նրանց մեծ մասը եղել է ծաղկեփնջերով։ Սոցցանցերում երգչուհու ռուս երկրպագուները նրա արևմտյան ֆանատներին հիշեցրել են, որ Զեմֆիրան բազմիցս խնդրել է բեմի վրա իրեն երբեք ոչինչ չտալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը