Լրահոս

21.10.2016 16:16


Փախուստ դատարանից. նախաքննությունն ավարտվել է

Փախուստ դատարանից. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվողքրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատական նիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից և շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին և դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարականհսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելուհամար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը