Լրահոս

21.10.2016 21:34


Երկու օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք

Երկու օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է գողության և խարդախության՝ 3-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 1, յուրացման կամ վատնման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը