Լրահոս

25.08.2016 11:34


23-ամյա գյումրեցին որոնվում է որպես անհայտ կորած

23-ամյա գյումրեցին որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին՝ ժամը 7-ի սահմաններում, տնից դուրս Է եկել և չի վերադարձել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անդրանիկ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հակում ունի տնից հեռանալու։
Որոնվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0312-5-85-54, 0312-3-18-61, 093-22-28-86, 1-02 հեռախոսահամարներով։

Այս խորագրի վերջին նյութերը