Լրահոս

25.08.2016 11:23


Իտալիայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների չկան

Իտալիայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների չկան

ՀՀ ԱԻՆ–ը պարբերաբար կապ է հաստատում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ։ Հյուպատոսարանն էլ իր հերթին անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Օգոստոսի 24–ի դրությամբ՝ ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա:

***

«NEWS.am»–ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ առայժմ ոչ մի տվյալ չկա այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան Իտալիայում կործանարար երկրաշարժի հետեւանքով զոհվածների շրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը